查看完整案例

收藏

下载

翻译
ՄՏՔԻ ԹՌԻՉՔ
ՃԱՐՏ. ԱՇԽԱՏԱՐԱՆ vol.1 - «Մասշտաբ և ձև»
Մեր խումբը փորձեց այնպիսի մի բան նախագծել, որն ապագայում կարող էր Հայաստանի նշանալի և գեղեցիկ կառույցներից մեկը դառնալ։Քննարկելուց հետո որոշեցինք, որ այդ կառույցը օդանավակայան պետք է լինի, որտեղ ապագա օդաչու ուսանողները կարող էին նաև կրթություն ստանալ։
Էսքիզներ անելու ժամանակ փորձեցինք պատկերացնել, թե հեռու ապագայում օդային փոխադրամիջոցները ինչ պահանջներ կունենան, եթե ընդօրինակեն միջատների։ Օրինակ՝ մեղուների, բզեզների կամ մոծակների։Ինչո՞ւ հենց միջատների։Մենք ցանկացանք բարձրաձայնել նրանց վերացման խնդրի մասին, հույս ունենալով, որ մարդիկ կսկսեն մտածել այդ խնդրի շուրջ և կսկսեն օգտակար քայլեր ձեռնարկել մեր փոքրիկ հարևանների համար։
Կառույցը փորձեցինք ստանալ ֆուտուրիստիկ ոճին համապատասխան, քանի որ ապագայի մասին մտածելիս հենց դա է գալիս մտքին։Մեր ընտրած երկու առարկաներն էին՝ սանրը և կրծքանշանը։ Որոշեցինք օգտագործել սանրի ատամիկները, որպես շենքի ապակիներն իրարից բաժանող ձողեր և ընդհանուր կառույցի պատերի տեկստուրա։ Դրանք ստանալու համար օգտագործեցինք փայտե ձողիկներ և գծավոր ստվարաթուղթ։ Իսկ կրծքանշանը կազմված էր երկու կլոր ֆորմաներից, որոնք օգտագործեցինք որպես շենքի երկու հիմնական մաս . կենտրոնային աշտարականման կառույցը և նրան կողքերից «գրկող» երկրորդ կառույցը։
Շենքի վերևի սպիտակ կլորավուն հատվածը նախատեսված է բզեզ-ինքնաթիռների վայրէջքների համար։ Իսկ մեջտեղում գտնվող աշտարակի վերևի լիովին պատուհաններով շրջապատված հարկում աշխատում է հատուկ անձնակազմը, որն օգնում է օդաչուներին վայրէջք կատարել, կամ հակառակը՝ թռիչքին պատրաստվել։
客服
消息
收藏
下载
最近













